Երկու օրվա ընթացքում ապօրինի հատվել է 20-ից ավելի ծառ
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:
Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...