Աշխատանքը կորցրած քաղաքացիները 6 ամիս շարունակ կստանան 200 լարի օգնություն․ Վրաստանի վարչապետ

Վարձու աշխատող անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ դուրս են եկել չվարձատրվող արձակուրդ, վեց ամսվա ընթացքում կստանան 1200 լարի օգնություն,- հայտնում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որը ներկայացրել է հակաճգնաժամային տնտեսական ծրագիր, փոխանցում է 1tv.ge-ն:

Նրա խոսքով՝ օգնությունը ամսական 200 լարի կկազմի:

 

«Այսօրվա դրությամբ, այս սխեման կօգնի մեր յուրաքանչյուր քաղաքացու ստանալ սոցիալական օգնություն՝ բոլոր այն անձինք, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ովքեր պաշտոնապես աշխատել և կորցրել են իրենց աշխատանքը, և այլևս չեն ստանում աշխատավարձ, կստանան օգնություն 1200 լարի, ինչը նշանակում է, որ այդպիսի մարդիկ ամեն ամիս 200 լարի կստանան: Եվս մեկ անգամ, այս օգնության կայունությունը մեզ համար կրիտիկական կարևոր է եղել: Մենք հասկանում ենք և ուզում ենք շեշտել, որ մենք օգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու 1200 լարիի չափով՝ յուրաքանչյուր ամիս տրամադրելով 200 լարի (ավելի քան 30 հազար դրամ)», – ասաց վարչապետը:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ