Քաղաքականություն

Վարչապետի ուղիղ եթերի բաց կապուղին տրվել է 8 հեռուստաընկերության. Հ1-ը՝ Փաշինյանի ուղերձից դուրս կադրերի սկանդալի մասին

Վարչապետի ուղիղ եթերի բաց կապուղին տրվել է 8 հեռուստաընկերության. Հ1-ը՝ Փաշինյանի ուղերձից դուրս կադրերի սկանդալի մասին
Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են…

Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են համացանցում: 

 

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:

 

ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի Շանթ Միր Հ2 ԱՐ Կենտրոն Երկիր Մեդիա 5-րդ ալիք Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»: 

 

Հիշեցնենք, ուրբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ այսօր համացանցում հայտնվել է մի մոնտաժված տեսանյութ, որում կան կադրեր ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Տեսանյութը մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։ 

Նմանատիպ հոդվածներ

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական. Փաշինյանի խոսնակ

Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250