Վարդենիս քաղաքը փակ է. կորոնավիրուսով վարակված բժիշկը մի քանի օր հիվանդ գործի է գնացել
Վարդենիս քաղաքը փակ է, դեպի քաղաք ելումուտն արգելված է: Գեղարքունիքի մարզի վարակակիրը Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհիներից է, որը վերջին օրերին հիվանդ է եղել, բայց շարունակել է աշխատանքի հաճախել: Այս մասին գրում է 24News-ը։
Ըստ կայքի տեղեկությունների բուժհաստատությունը, որտեղ աշխատել է վարակակիրը, ախտահանումից հետո շարունակում է աշխատանքը, նույն աշխատասենյակում վարակակրի հետ շփում ունեցածները մեկուսացվել են:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ մարզում վարակման առաջին դեպքն է գրանցվել: Ըստ մեր տեղեկությունների՝ վարակակիրը Վարդենիսի բնակիչն է:
«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպքն է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս...