Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները պետք է չեղարկվեն․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։
Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել բաժիններ ու կազմել վարչական արձանագրություններ, որոնք էլ վարչական պատասխանատվության` 100.000 - 250.000 դրամի չափով տուգանքի ենթարկելու հիմք են։
Մինչդեռ, նախ, ինչպես հայտնում են քաղաքացիները, նրանք այսօր չեն լրացրել տեղաշարժման թերթիկը, քանի որ ստացել են վերոնշյալ հաղորդագրությունը և կարծել, որ այսօր նրանք կարող են տեղաշարժվել առանց թերթիկի։
Երկրորդ, համաճարակի պայմաններում այդ անձանց բաժիններ բերման ենթարակելն ինքնին հղի է վարակման վտանգով։
Ըստ այդմ, այսօր կազմված բոլոր այդպիսի արձանագրությունները պետք է չեղարկվեն, քանի որ պարետատնից ուղարկված հաղորդագրությունը, որում որևէ հիշատակում չկա տեղաշարժի թերթիկի մասին, մոլորության մեջ է գցել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այն ստանալով՝ կարծել են, թե այսօր կարող են տեղափոխվել առանց թերթիկի»։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...