Անվճար դասընթաց կկազմակերպվի ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու համար
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները կանցնեն մեկամսյա փորձաշրջան ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության օպերատիվ տարբեր ստորաբաժանումներում: Դասընթացի ավարտից հետո թեկնածուները կմասնակցեն համապատասխան թափուր հաստիքների մրցույթին: Մրցույթը հայտարարվելու է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան օպերատիվ բաժինները համալրելու համար։
Դասընթացին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող (պետական կամ ՀՀ հավատարմագրված ԲՈՒՀ-երի), անգլերեն և ռուսերեն լեզուներին բավարար տիրապետող ՀՀ քաղաքացիները։ Կարող են դիմել նաև ավարտական կուրսում սովորող ուսանողները՝ համալսարանից հավաստող փաստաթուղթը ներկայացնելու պայմանով։
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմի պատճենները ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` [email protected] մինչև 2020թ-ի մայիսի 10-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով): Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմողները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում: Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...