ՀՀ-ում գործող ո՞ր բանկերն են «վարկային արձակուրդ» տրամադրում. ամբողջական ցանկ

ՀՀ-ում գործող, որոշ բակներ ու վարկային կազմակերպություններ հայտարարություն են տարածել, տեղեկացնելով «վարկային արձակուրդ»- ի մասին: Բանկերի հայտարարությունները ներկայացնում ենք ստորև. 

 

Ինեկոբանկ

 

Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.

2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։ Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Կառավարությանը․

✅ Հայտարարել արտակարգ դրություն և նվազագույնի հասցնել քաղաքացիների տեղաշարժը:

✅ Ինչպես նաև, մշակել ֆինանսական օժանդակության փաթեթ, որը կուղղվի տուժած ոլորտներում գործող բիզնեսներին` իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարման նպատակով:

Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք այս իրավիճակը:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. վարկերի մարումները հետաձգվում են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում է կայացրել ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա: Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում:
Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները, ներառյալ ֆիզիկական և/կամ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կցանկանան շարունակել իրենց վարկերի մարումները առանց հետաձգման, կարող են կատարել իրենց վարկի հերթական մարումները՝ ըստ սահմանված իրենց ժամանակացույցի:
Բանկի մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և հերթերի կառավարման համակարգի առավելագույն արդյունավետության համար, հորդորում ենք օգտվել հեռահար բանկային ծառայություններից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ինտերնետ բանկինգ և Մոբայլ Բանկինգ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Արդշինբանկ

 

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.
 

հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:
 

ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռը ավելացնելուց:

 

Հայէկոնոմբանկ

 

Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ երկրում տիրող վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայէկոնոմբանկը պատրաստ է անհատական և ճկուն մոտեցում ցուցաբերել վարկի մարման ժամանակացույցի խախտման խնդիրներ ունեցող տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, հյուրանոցային և նմանապիպ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին։
Միևնույն ժամանակ, հիվանդությունների տարածման վտանգից պաշտպանվելու համար բանկային ծառայություններից օգտվելիս խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ գործարքների հեռահար եղանակին:
 

Առցանց ծառայություններ կարող եք իրականացնել` https://payments.aeb.am/
 

 Բանկոմատների/Cash In սարքերի ցանցին կարող եք ծանոթանալ՝ https://aeb.am/hy/940/
 

Հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել՝
 

 +374 8686, 010 510-910՝ Հաճախորդների աջակցման կենտրոն
 

 +374 96 012816, 10 530761՝ Պլաստիկ քարտերի շուրջօրյա սպասարկում
 

10 510991,  +374 99 158686 (sms)՝ Միջազգային գործառնությունների վարչություն/ արտերկրից փոխանցումների (Cash2Card) ստացման համար
 

 +374 33 00 8686 WhatsApp/Viber:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

Ակբա-կրեդիտ ագրիկոլ

 

Հոգ տանելով  աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ  տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներինկատմամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։

«Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։

Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում,հորդորում ենք օգտվել`

  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,
  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով  (բացառությամբ «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք ս.թ. մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):

Խնդրում ենք բանկի մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

  • Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,
  • Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,
  • Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,
  • Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

 

Արարատբանկ

 

Արարատբանկի վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  Արարատբանկն  առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական  անձ, ինչպես նաև  անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝  ս.թ.մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ Ինչպես տեղեկացրին Արարատբանկից, «վարկային արձակուրդը»  ենթադրում  է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

«Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում 

հղումը՝

Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

Հեռախոսային կենտրոն  +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն +374 10 -54 79 63 ․

 

Էվոկաբանկ

 

 

Հարգելի հաճախորդներ!
Էվոկաբանկը, ստեղծված իրավիճակում հոգ տանելով իր հաճախորդների համար, հայտարարում է`

Էվոկաբանկը 2 ամիս ժամկետով ՀԵՏԱՁԳՈՒՄ Է SingleTOUCH վարկերի հերթական ամսական մարումները։
Այսինքն` բոլոր այն SingleTOUCH վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումներ կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի։
Երկու ամիսների մարումների մայր գումարն ու տոկոսագումարը կվերաբաշխվի և կներառվի մարման նոր ժամանակացույցում, որը վարկառուներին կուղարկվի էլ. փոստով։
Այն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 2 ամսով կերկարաձգվի, ինչը ևս ուշացում չի համարվի։

Բանկի այն վարկառուները, ովքեր չեն ցանկանում շեղվել իրենց մարման գրաֆիկներից, կարող են կատարել իրենց վարկերի հերթական մարումներն ըստ իրենց գործող ժամանակացույցի։

Էվոկաբանկի այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է՝

  • հյուրատնային,
  • տուրիստական,
  • ռեստորանային,
  • զվարճանքի,

և նմանատիպ այլ բիզնեսների հետ, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները, որոնք ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ և վարկերի ժամկետների վերանայում՝ իրենց առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։
Այդ վերանայումները կարող են վերաբերել ինչպես ամսական մայր գումարի հետաձգումներին, այնպես էլ տոկոսագումարների վերանայմանը։
Նրանք կարող են դիմել Բանկ՝ ներկայացնելով իրենց ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստեր։

Իսկ Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 010605555 հեռախոսահամարով:

Մաղթում ենք բոլորին առողջություն։

 

 

Ամերիաբանկ

 

 

Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները:

Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար  մայր գումարների մարումները հետաձգելով  3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է  ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից  նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ:  Հորդորում ենք օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
 

Քաղաքականություն

Պատահարներ