Քաղաքականություն

Կենտրոն վարչական շրջանի որևէ աշխատակից կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդանոց չի տեղափոխվել

WRed 153 դիտում
Կենտրոն վարչական շրջանի որևէ աշխատակից կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդանոց չի տեղափոխվել

Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներից մեկը՝ կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնեց, որ աշխատակիցներից որևէ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել և որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

«Մեր աշխատակիցներից մեկն այժմ մեկուսացված է Ծաղկաձորի «Գելդեն Փելիս» հյուրանոցում, քանի որ եղել է վարակվածներից մեկի հետ շփվողների շրջանակում, սակայն նրա մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել, նա իրեն լավ է զգում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250