Կորոնավիրուսը մեր դեմ պայքարում ուղղակի շանս չունի. Նիկոլ Փաշինյան
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Երկուսն էլ կապ ունեն նախօրեին հայտնաբերված դեպքի հետ: Երկու վարակվածներն էլ կնոջ մտերիմ հարազատներն են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է պահպանել հանդարտություն և այս իրավիճակին վերաբերվել չափազանցված մոտեցումներով: «Սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ բարձր է: Անհասկանալի է, երբ մեր սիրելի հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ` վտանգի տակ դնելով իրենց հարազատների առողջությունը:
Մի մոռացեք կորոնավիրուսային հիգենիայի մասին, որի մասին առողջապահության նախարարությունը երկար ժամանակ է հայտարարում է: Եթե մեզանից յուրաքանչյուրը սդա պահպանի, վստահաբար կորոնավիրուսը Հայաստանում չի տարածվի: Լավ եղեք, դուխով: Հիվանդությունը հիվանդություն, կորոնավիրուսը կորոնավիրուս: Բայց մենք պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը մեր դեմ պայքարում ուղղակի շանս չունի: Մենք իհակե կհաղթենք կորոնավիրուսին»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...