Պարգևավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը․ Փաշինյան
Ես իմ վարչապետության առաջին օրից սկսած պարգեւավճար չեմ ստացել, ես ուրիշներին եմ պարգեւավճար հատկացրել, որպեսզի էդ նախարարները, փոխնախարարները կենտրոնանան իրենց աշխատանքի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունն օրինական պարգեւավճարներով թալանում է պետական բյուջեն:
«Ապահովե՞լ են արդյունքներ, թե ոչ: Բա որ նոր ասում էի 3 մլրդ դրամ ենք հատկացրել աղետի գոտուն: 750 մարդու տնով ենք ապահովում, 2018-ին էլ 230 մարդու ենք տնով ապահովել: Բա մանկատան 300 սաները, բա 200 Ադրբեջանից բռնադատվածները, նրանց տուն ենք տալիս:
Հայաստանը 2019 թվականի արդյունքներով Արեւելյան Եվրոպայի երկրներից ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն է: Մենք 2018-ից սկսած մեկ մլն մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Առողջապահության ոլորտի ծախսերը 2017-ի համեմատ ավելացրել ենք 30 մլրդ դրամով: Դա այն գումարն է, որ ձեզ է տրվում: Կապիտալ ծախպսերը 50 մլրդ դրամով ենք ավելացրել, իսկ դա ճանապարհներ են, դպրոցներ են: Սոցիալական ծախսերը ավելացրել ենք 82 մլրդ դրամով։ Ես պարգեւավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ վճարելու է պարգեւավճարներ և բոլոր նախարարներից պահանջելու խիստ արդյունավետություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...