«Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի գտնվելու վայրն արդեն 4 օր է՝ անհայտ է. ՀԺ
Մարտի 7-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գտնվելու վայրն արդեն 4 օր է՝ անհայտ է: Վերջին տեղեկությունը, որը հայտնի է՝ նա ամսի 8-ին, չցանկանալով մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստորագրել ու հեռացել է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում անհանգստացած են. Ռազմիկն արդեն 6 ամիս է ապրում է այդտեղ: Կենտորնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ դեպքից հետո տղայի մասին որեւէ լուր ստանալ չի հաջողվում: Կացարան նա չի վերադարձել: Այս պահին գործող հեռախոսահամար էլ չունեն նրանից, նախորդը կորցրել է կամուրջից կախված ժամանակ:
«Սոցապից էլ են փնտրում, փորձում են նրա հետ միեւնույն մանկատանը մեծացած ընկերների միջոցով ճշտել գտնվելու վայրը: Վատ բաներ չեմ ուզում մտածել, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ բազմիցս եղել է, որ մի քանի օր չի եկել կացարան, ապա հայտնվել ու ասել է, որ ընկերների տանն էր: Դե, չափահաս մարդ է՝ չենք կարող վերահսկել, բայց վերջին դեպքերից հետո ներքին անհանգստություն կա»,- ասաց Աղաջանյանը:
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա Ռազմիկ Պետրոսյանի ինքնասպանությունը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...