Ղազախստանում և Ղրղզստանում գտնվող հայերին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել
Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի՝ աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։
Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81»,-ասված է հայտարարության մեջ: Դեսպանությունը միաժամանակ խնդրում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։
Ղազախստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը համատեղության կարգով կատարում է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները՝ նստավայրը Նուր-Սուլթան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...