Իտալիայի ողջ տարածքում կարանտին է հայտարարվել
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի պատճառով կարանտինային միջոցառումները ողջ երկրով մեկ ընդլայնելու մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան։ Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, ռեստորանների և բարերի աշխատանքային ժամերը կրճատվում են, դրանք կփակվեն 18․00-ին, իսկ ցերեկային ժամերին դրանց աշխատանքը հնարավոր է միայն այցելուների միջև հեռավորություն ապահովելու դեպքում։
Դպրոցներում ու համալսարաններում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 3-ը։
Փակ են կինոթատրոնները, թատրոնները, թանգարաններն ու մարզասրահները, արգելված են բոլոր տեսակի միջոցառումներն ու արարողությունները՝ հարսանեկան, հուղարկավորման, եկեղեցական։
Նշենք, որ Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության դեպքերը մեկ օրում ավելացել են 97-ով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 463-ի:
Վարակակիրների թիվն Իտալիայում հասել է 9172-ի: Բորելին նշել է, որ 724 մարդ ապաքինվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...