Ի՞նչ անի խեղճ տղան. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետից տուն խնդրած տղամարդու մասին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ գյուղացուն արած հայտարարությանը, թե «Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի»:
Պատգամավորը, մասնավորպես, նշել է.
«Շաբաթվա խորհուրդը...
«Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի…»
Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն... Դե պարզ ա, ակնարկն ուղղված է նաեւ գիտնականին, մանկավարժին, արվեստագետին ու այդպես շարունակ:
Ի՞նչ անի խեղճ տղան, ով, հավանաբար, չէր իմանում, որ աղքատությունը պետք է հաղթահարել սեփական գլխում:
Դե իսկ (իրեն սոցիալական հռչակող պետության) կառավարության դերն էլ ոչ թե քաղաքացուն աշխատանքով ապահովելն է, այլ նրա գլխում աղքատությունը հաղթահարելու գաղափարը սերմանելն ու զարգացնելն է»:
Բա հիմա ո՞նց չասես՝ «էտ Ամենայն Հայոց անբան դատավորն ու մի քանի անբան նախարարներն ի՞նչ են արել եւ անում, որ վայելում են կյանքի թանկ վայելքները»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...