Ծառուկյանը կատակել է․ Վարդան Ղուկասյան
Հիմա ում որ կպել է էդ վիրուսը, մենք չենք կարող էդ մարդկանց ասել՝ բարի չեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում:
Վարդան Ղուկասյանը նկատեց, որ Ծառուկյանը կատակել է:
Խոսելով օրենսդրական նախաձեռնության մասին, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից դառնում է 25, Վարդան Ղուկասյանն ասաց. «25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, ինչքան էլ կարմիր դիպլոմով ավարտած լինի, պետք է կյանքի ապրելու փորձ ունենա: Տարիքը շատ կարեւոր է, որովհետեւ մարդկանց ճակատագրերի հետ են կապված դատավորների որոշումները եւ ավելի լավ կլինի, եթե մի քիչ համբերեն»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...