Հանրաքվեին առնչվող իրավախախտումների մասին ահազանգերն ուսումնասիրվում են
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:
Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 հաղորդում:
Դրանցից 5-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 3-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Նշվածներից 3-ը եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նույն անձի կողմից ներկայացված դիմումներ, որոնց կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:Մյուս 9 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել:
Մասնավորապես՝ դրանցից 2-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և թողնվել անհետևանք, իսկ մնացած 7-ով իրականացվում են ստուգողական գործողություններ:
«ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:
Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն հընթացս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...