Ժոնաթան Լաքոթը հայ քաղաքական գործիչների գրքերը հետաքրքիր է համարում միջազգային հանրության համար
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը հայ քաղաքական գործիչների գրքերը հետաքրքիր է համարում միջազգային հանրության համար։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին դեսպանն ասաց փետրվարի 17-ին կազմակերպված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերի քննարկման ընթացքում:

«Ես կարծում եմ, որ հայ քաղաքական գործիչների գրքերը կարող են հաջողություն ունենալ նաև դրսում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018թ., լայն արձագանք ունեցավ։ Աշխարհում շատ երկրներ են պայքարում ժողովրդավարության համար և Հայաստանի դեպքը շատ գեղեցիկ օրինակ էր, թե ինչպես կարելի է հասնել դրան։ Կարծում եմ, եթե գրեն այդ հեղափոխության մասին, այդ գիրքը մեծ արձագանք կստանա Հայաստանից դուրս»,- ասաց Լաքոթը։
Գրքերի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Փոխարտգործնախարարը նշեց, որ գրքերը դեռ չի կարդացել, սակայն աշխատանքի բերումով հետևել է դրանց առաջացրած արձագանքներին։ «Որպես աշխատող դիվանագետ տեղյակ եմ այն ալիքներին, որոնք ստեղծվել էին Ֆրանսիայում, Կանադայում և միջազգային ասպարեզում այս գրքերի հրապարակման արդյունքում։ Հատկանշական է նաև, որ այս միջոցառումը տեղի է ունենում նաև ֆրանկոֆոնիայի ավանդական շաբաթից որոշ ժամանակ առաջ, իսկ Հայաստանում ֆրանսախոսների թիվը գնալով ավելանում է»,- նշեց Հովհաննիսյանը։

Արման Եղոյանը նշեց, որ Էմանուել Մակրոնի գիրքը յուրահատուկ հրովարտակ է։ «Ես Մակրոնի գիրքը կանվանեի հրովարտակ, և կարող եմ ասել, որ հիմա Մակրոնը ձգտում է իրականացնել գրքում խոստացած ծրագրերը կամ անդրադառնում է այն հարցերին, որոնք մինչ նախագահ ընտրվելը համարել է խնդրահարույց»,- ասաց Եղոյանը։ Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների գրքերը հայերեն են թարգմանվել 2018թ. Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...