Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

WRed
Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

 

Հռոմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:

 

82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակիչում  5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին:

 

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

 

Ավելի վաղ` պայքարից դուրս էր մնացել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն, ով մեկնարկային գոտեմարտում էր տանուլ տվել:

 

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250