Հասարակություն

Քաշքշուկ, լարված վիճակ Մալաթիա-Սեբաստիայում

Քաշքշուկ, լարված վիճակ Մալաթիա-Սեբաստիայում
Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցմանը:Քիչ առաջ քաշքշուկ տեղի…

Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցմանը:

Քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցող ոստիկանների եւ բնակիչներից մի քանիսի միջեւ: Վերջիններս թույլ չէին տալիս քանդել իրենց ավտոտնակները:

 

Ոստիկանները հրելով դուրս բերեցին այդ տարածքից բնակիչներին:

 

Քաղաքացիներից մեկը նշեց, որ ավտոտնակի հետ կապված պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաեւ 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաեւ որպես արհեստանոց է ծառայել:

 

Տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիերի և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, զայրացած բնակիչները պահանջում են, որ քաղաքային իշխանությունները իրենց համար անվտանգության գոտի ապահովեն:

Այս պահին տեխնիկան շարունակում է քանդել ավտոտնակները։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250