Սպորտ
Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը:
77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ էլ 5-2 հաշվով առավելության է հասել բելառուս Պավել Լյախի նկատմամբ:
Այսպիսով, Չալյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0