Եթե ԱԱԾ սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն՝ երկրում մի բան այն չէ․ Վանեցյան
Այսօր Հայաստանում ակնհայտ ինչ որ բան այն չէ, և ես քաղաքականությունում եմ։ Այս մասին INTERFAX գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Եթե հատուկ ծառայությունների կադրային սպան որոշում է քաղաքականությամբ զբաղվել, հավանաբար երկրում ինչ-որ բան այն չէ։ Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում»,- ասաց նա։
Միաժամանակ Վանեցյանը նշել է, որ դեմ է ներկա և նախկին իշխանության միջև կոշտ քաղաքականությանը և «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքին։
Վանեցյանն ասել է, որ այս պահին Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թ․ «թավշյա հեղափոխության» նպատակներից։
ԱԱԾ նախկին տնօրենը նշել է նաև, թե նոր քաղաքական կուսակցությունը մտադիր է գործել միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...