ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասը, իհարկե, էլիտար է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` Auroranews-ի հրապարակման մասին
Այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Հանձնաժողովի աշխատանքից հետո Դավթյանը պատասխանել է լրագրողների հարցին և անդրադարձել Auroranews-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակմանը:
Լրագրողների հարցին ` տեղյակ է Auroranews -ի հայտնի հրապարակմանը թե մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, այդ թվում` ԱԱԾ ռազմական հետախուզության պետի որդին ծառայում են նույն զորամասում, և ինչպես է ստացվել, որ նույն զորամասում են հավաքվել այդքան պաշտոնյաների որդիներ, և արդյո՞ք այստեղ չկան կոռուպցիոն ռիսկեր, Դավթյանը պատասխանեց.
«Պատասխանեմ վերջին հարցին. ո'չ, կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: ԱԱԾ-ի տնօրենի տղեն իմ ենթակայության տակ չի, իսկ որտե՞ղ պետք է ծառայեր: Ցանկացած զորամասում եթե ծառայեր, նույն հարցը պետ է տայիք: Զորամասը, իհարկե, էլիտար է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում: Առանձնանում է իր կրակային հզորությամբ և մարտական ծառայություն է կատարում այս պահին: Որտե՞ղ տանենք էդ զինվորներին, Արցախում են ծառայում ասում են Արցախում է, ստեղ բերում ենք, ասում են` ստեղ են բերում»,-նշեց Դավթյանը:
Դավթյանն իր խոսքում հայտնեց, որ զորամասում 1000 զինծառայող է ծառայում և նրանցից 2 կամ 3 հոգի ինչ-որ մեկի հետ կապված է լինում:
«Այսօր դժվար թե գտնվի զորամաս, որում 2 կամ 3 հոգի կապված չլինի որևէ պաշտոնյայի հետ: Եթե վերցնենք Հայաստանի ցանկացած զորմասերից 10 զինվորի և նրանից 2-ը կապված լինի իմ հետ, գուցե բարեկամական կամ ազգակցական կապով, նույնը կարող է լինել ցանկացած պաշտոնյայի դեպքում»,-ասել է նա:
Մանրամասները 24News-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում խոսեց Արցախի «էլիտար» զորմասին մասին
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արեց պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
Հանրաքվեից վախենալ պետք չէ. անհրաժեշտություն է ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությա...