Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստի զինվորական ծառայությունից տարկետում կտրվի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ՝ Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Արթուր Դանիելյանին 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը կտրվի տարկետում: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:
Տարկետումը կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու և Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հանգամանքով:
Երկու ֆուտբոլիստներն էլ հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0