«Ուրարտու»-ն բրազիլացի նոր պաշտպան ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա  բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի հետ։ Կարդոսոն բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է, հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալում»։ Վերջին մրցաշրջանն Էբերտն անցկացրել է Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում։ Պլովդիվի «Բոտևի» կազմում բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է 31 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբիմրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: