Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասել է Ալինա Նիկողոսյանը:
Չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ: Նրանց մոտ եղել են մրսածության նշաններ:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Հայաստանը փետրվարի 2-ին հայտարարեց, որ արդեն ունի կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...