Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում նշանակվել է տնօրենի նոր պաշտոնակատար
Վերջին շրջանում Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:
Աշխատանքային խումբը սահմանված ժամկետում վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները՝ արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով:
Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագիրը կիրականացնի Կարեն Վարդանյանը, ով այսօրվանից կկատարի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարի գործառույթները:
Բուժ.անձնակազմին ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին ՝ մարզպետը կոչ է արել համախմբվելու ծրագրի և նոր ղեկավարի շուրջ` համատեղ ջանքերով նպաստելու ծննդօգնության բաժանմունքի զարգացմանն ու վերազինմանը:
Նշենք, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...