Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը։ Որոշման պատճառը Չինաստանից Ռուսաստան կորոնավիրուսի տարածումը կանխելն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկման համաճարակ, որին արդեն զոհ է գնացել 350-ից ավելի մարդ, վարակակիրների թիվը հատել է 17 հազարը։ Հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է։
Համաճարակի աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է․ կորոնավիրուսով վարակվածներ են ախտորոշվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայում, Վրաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ խուճապ տարածելու մեջ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինն ասել է, թե ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքար...
Կորոնավիրուսով վարակված հիվանդներին կարող են արտաքսել ՌԴ-ից
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ստորագրվել է երկրի տարածք վարակի ներմուծումն ու դրա տարածումը կանխելուն...
Իսլամական պետությունն ստանձնել է Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնի հարավում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվու...
Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Չինաստան ռուսների տարհանման համար
ՌԴ կառավարությունը Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին տարհանելու համար ռազամական ինքնաթիռներ է ուղարկել: Այդ մասին հայտ...