Կորոնավիրուսով վարակված հիվանդներին կարող են արտաքսել ՌԴ-ից
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ստորագրվել է երկրի տարածք վարակի ներմուծումն ու դրա տարածումը կանխելուն ուղղված ազգային ծրագիր: Կորոնավիրուսն ավելացվել է խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում: Վարչապետը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու պաշտպանական միջոցները:
Օտարերկրացիները, որոնց մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, կարող են արտաքսվել Ռուսաստանից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վարչապետ Միխայիլ Միշուստինին:
ՌԴ կառավարության ղեկավարը հայտնել է, որ վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վերահսկելի է:
«Կարող է իրականացվել օտարերկրյա քաղաքացիների արտաքսում, եթե նրանք ունեն նման հիվանդություն, հատուկ սահմանափակող միջոցների կիրառություն, ներառյալ մեկուսացումը և կարանտինը»,- պարզաբանել է Միշուստինը:
Նա հիշեցրել է, որ Չինաստանի քաղաքացիների շարժը երկրի սահմանի երկայնքով արդեն սահմանափակ է: Հիվանդները մեկուսացված են և ստանում են անհրաժեշտ օգնություն:
Բացի դրանից՝ նա հիշեցրել է, որ ժամանակավորապես արգելք է սահմանվել Չինաստանի քաղաքացիներին զբոսաշրջային և աշխատանքային վիզաների տրամադրման վրա: Միշուստինը նաև հայտնել է վարակի դեմ պայքարելու համար Չինաստան մարդասիրական օգնություն ուղարկելու որոշման մասին:
«Ռուսաստանն այժմ ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու բուժումները: Կարևոր է, որ մարդիկ լիովին ապահովված լինեն դրանցով և, իհարկե, որ դեղատներում գները մնան նույն մակարդակի վրա»,- ընդգծել է Միշուստինը:
Մինչ այժմ Ռուսաստանում արձանագրվել է 2019-nCoV վիրուսով վարակվելու միայն երկու դեպք: Դրանք բացահայտվել են հունվարի 31-ին: Երկու վարակակիրներն էլ Չինաստանի քաղաքացիներ են:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ խուճապ տարածելու մեջ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինն ասել է, թե ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքար...
Իսլամական պետությունն ստանձնել է Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնի հարավում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվու...
Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթո...
ՌԴ քաղաքացիություն ստացածների ծնողներին Ռուսաստանը հեշտացված կարգող քաղաքացիություն կտա
«Российская газета» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիությու...