Իսլամական պետությունն ստանձնել է Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնի հարավում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսլամիստների գործողությունները լուսաբանող Amaq գործակալությանը:
«Լոնդոնի հարավային Ստրետհեմ շրջանում երեկ հարձակում իրականացնողը «Իսլամական պետության» գրոհային է, և հարձակումն իրականացրել է՝ արձագանքելով կոալիցիայի անդամ երկրների քաղաքացիների դեմ գործողություններ անելու կոչերին»,- ասվում է աղբյուրի հայտարարությունում։
Կիրակնօրյա ահաբեկչության հեղինակը, որը դանակով հարձակվել էր անցորդների վրա և վիրավորել նրանցից երկուսին, նախկինում համացանցում հրապարակումներ էր արել «Ալ-Քաիդա» ամսագրից և իր ընկերուհուն կոչ էր արել գլխատել ծնողներին:
CNN-ի տվյալներով՝ խոսքը 20-ամյա Սուդեշ Ամմանի մասին է, որը վերջերս էր ազատ արձակվել բանտից:
Հիշեցնենք, որ ոստիկանները արագ վնասազերծել են վերջինիս՝ կրակոցով սպանելով նրան: Բրիտանական ոստիկանությունը կատարվածը որակել էր որպես ահաբեկչական հարձակում:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի պատճառով դադարեցվել է նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի շուրջ խուճապ տարածելու մեջ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինն ասել է, թե ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքար...
Կորոնավիրուսով վարակված հիվանդներին կարող են արտաքսել ՌԴ-ից
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ստորագրվել է երկրի տարածք վարակի ներմուծումն ու դրա տարածումը կանխելուն...
Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Չինաստան ռուսների տարհանման համար
ՌԴ կառավարությունը Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին տարհանելու համար ռազամական ինքնաթիռներ է ուղարկել: Այդ մասին հայտ...