Պետդումայի պատգամավորն առաջարկել է արգելել Չինաստանի առցանց խանութներից ծանրոցների առաքումը
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը առաջարկել է արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովին և Ռուսաստանի Փոստի գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդգուզովին դադարեցնել ապրանքների առաքումը չինական առցանց խանութներից դեպի Ռուսաստան, մինչև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունանալը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Միլոնովը իր դիմումներում գրում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունենում վարակի տարածումը, բուժման որ մեթոդն է հարմար վարակվածների համար և ինչպես է իրեն պահում վիրուսը «քնի ռեժիմում»:
«Հարկ է նշել, որ չնայած սահմանային սահմանափակումներին և սանիտարական միջոցառումներին, Ռուսաստանի և Չինաստանի միջև անվերահսկելի բակտերիոլոգիական փոխանակում է տեղի ունենում փոստային բաժանմունքների միջոցով: Միլիոնավոր ռուսներ, չնայած վիրուսային վտանգին, շարունակում են գնել և պատվիրել ապրանքներ առցանց հարթակներից՝ առանց որևէ նախազգուշական միջոցառումների»,- նշում է պատգամավորը:
«Ավելին, պոտենցիալ վիրուսային փաթեթները կարող են վարակել մահացու մանրէներով Ռուսաստանի բոլոր փոստային բաժանմունքները: Այս իրավիճակում ես խնդրում եմ ձեզ դիտարկել Ռուսաստանի Դաշնության համար չինական առցանց խանութների գործունեության արտակարգ դադարեցման հնարավորությունը, քանի դեռ չի կարգավորվել աշխարհում սանիտարական իրավիճակը», - ավելացրել է պատգամավոր Միլոնովը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...