Որոշեցինք այդ մասին ձեզ պատմել հենց այսպես՝ անմիջական ոճով. Աննա Հակոբյան
Վարչապետի կին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր բազմաթիվ ծրագրեր կապված են Հայաստանի մարզերի հետ, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս առավել խորքից ճանաչել մեր հայրենիքը և մեր ժողովրդին։ Հայաստանի մարզերի, գյուղերի մասին խոսելիս հիմնականում կարծես անդրադառնում ենք դժվարություններին և դրանք հաղթահարելուն ուղղված ծրագրերին։ Եվ երբեմն էլ տպավորություն է ստեղծվում, թե ձեռքբերումներն ավելի քիչ են, քան խնդիրները։ Հաճախ կա այնպիսի թյուր պատկերացում, թե մարզերում, գյուղական համայնքներում մարդիկ նախաձեռնողականություն չունեն, փոխարենը սպասում են, որ ինչ-որ մեկը նրանց կօգնի։ Մինչդեռ կան դեպքեր, որոնք ոչ միայն ոգևորիչ են, այլև շատերի համար կարող են օրինակ ծառայել։ Օրինակ՝ Գետաշենի դպրոցի պատմությունը, որի մասին այսօր ուզում ենք մեծ ուրախությամբ ձեզ պատմել։ Նյութը ներկայացնելու ձևաչափն այս անգամ փոփոխել ենք։ Այն ավելի շատ նոթագրության է նման։ Հոդվածը գրել են «Իմ Քայլը» հիմնադրամի թիմի անդամները։ Ամեն անգամ աշխատանքային այցելությունից վերադառնալուն պես՝ մեր աշխատակիցները այնպիսի ոգևորություն ու հիացմունք էին բերում իրենց հետ միասին Գետաշենից, որ որոշեցինք այդ մասին ձեզ պատմել հենց այսպես՝ անմիջական ոճով»։
[9485056fe233c8baac10eb0621f8652c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...