Հասարակություն

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը
Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի…

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցնում է 14 հազարը։ Մահացել է ավելի քան 300 մարդ։ Մահվան առաջին դեպքն է արձանագրվել Չինաստանից դուրս՝ Ֆիլիպիններում։ Մահացողը չինական Վուհանից է, որը հենց համարվում է վարակի էպիկենտրոնը։  

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250