Հասարակություն

Երաժշտական դպրոցները նոր գործիքներ են ձեռք բերում. Երեւանի քաղաքապետարան

Երաժշտական դպրոցները նոր գործիքներ են ձեռք բերում. Երեւանի քաղաքապետարան
Այս օրերին Երեւանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Դպրոցների…

Այս օրերին Երեւանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Դպրոցների գույքը տասնամյակների պատմություն ունի: Դրա մի մասը վաղուց ծառայում է որպես թանգարանային նմուշ: Երեւանի քաղաքապետարանը երաժշտական գործիքների ձեռքբերման ծրագիրը սկսել է 2017-ից: 2019թ. ծրագրին հատկացված 50 մլն դրամով տարեվերջին ձեռք է բերվել 27 անուն 110 երաժշտական գործիք:

 

«Այս ծրագիրը մեծապես նպաստում է երաժշտական եւ արվեստի դպրոցներում մատուցվող կրթական ծրագրերի որակի էական բարձրացմանը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

 

«Շատ կարեւոր օժանդակություն է, որը խթանում է երեխաների՝ դժվարությամբ ձեռքբերվող գործիքների բաժիններ ընդունելությանը»,- ասել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:

 

Երաժշտական նոր գործիքներն առաջինը բացում, լարում եւ փորձարկում են աշակերտները: Ուսուցիչները հետ չեն մնում սաներից: Մասնագիտական աչքով ու ականջով փորձում են գնահատել որակը: Կարեւորը՝ ծառայի երկար եւ հաջողություններ բերի պատանի երաժիշտներին:

«Այս տարի առաջին անգամ ծրագիրն իրականացվեց գնման ընթացակարգով, այդպիսով՝ մրցակցային պայմաններ ստեղծելով դաշտում գործող կազմակերպությունների համար»,- ընդգծել է Գոշ Սարգսյանը:

 

Երաժշտական նոր գործիքները բաժին կհասնեն կրթօջախների լավագույն այն սաներին, ովքեր բավարար միջոցներ չունեն: Նոր գործիքներով երաժշտական կրթօջախները մտադիր են գրավել նոր բեմեր՝ Երեւանում եւ արտերկրում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250