Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ իր որդին կապ չունի Արցախում հունվարի 30-ին զոհված զինվորի հետ. Factor
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ իր որդին կապ չունի Արցախում հունվարի 30-ին զոհված զինվորի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը: «Այս պահին քննություն է գնում, ես չեմ խոսի մինչև ճշմարտությունը պարզվի: Ես վստահ եմ, որ իմ տղան չկա նման հարցերում: Ես ցավակցում եմ զոհված զինվորի ծնողներին ու անձամբ միանալու եմ նրանց՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Իմ համար տարբերություն չկա՝ իմ տղան է զոհվել, թե այս տղան: Թողեք քննություն լինի»,- նշեց նա:
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձերբակալված և մահացած զինվորների միջև «եղել է ինչ-որ հարաբերությունների սրում»: Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք որդին կարո՞ղ էր լարված հարաբերությունների պատճառ դառնալ, ասաց. «Նախարարը քննիչ չի, էլ մնացածը չեմ շարունակում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...