Առանց բավարար հիմքերի թերի արձանագրություն և «գռդոն» աշխատանք. կարմիր գծեր, քաղաքապետարան և «դա մեզ համար հիմք ա»
Կարմիր գծեր, քաղաքապետարան և «դա մեզ համար հիմք ա»... Կարմիր գծերի հերթական թերի արձանագրության եւ դրա հետեւանքով առաջացած քաքշուկի մասին Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր Ֆեյսբուքյան խմբում գրառում է կատարել Արմեն Բորանյան ունով օգտատերը: Նա մասնավորապես գրել է.
ՆԱԽԱԲԱՆ
«Դեկտեմբերի 5-ին, շաաատ ուշ գիշերով մեքենան կայանել եմ Տերյան փողոցում, որտեղ չեն երևացել ոչ գծանշումը, ոչ էլ պլակատ-մլակատ: Անցան օրեր, եկավ արձանագրությունը:
Ըստ ստանդարտի՝ լղոզված ու անորակ 2 ֆոտո, բլա բլա բլա...
Փորձեցի դիմումի տարբերակով հարցը լուծել /հետո հասկացա, որ իզուր ա/, ստացա հրավերք Բուզանդի 1/3ից տեսանյութ դիտելու: Ստեղ սկսում ա ամենազիլը.
Սիրուն աչոնիկը (ՍԱ) միացնում ա տեսանյութը. առավոտյան լուսավոր ժամ, կանգնած ա մեքենա, շրջապատված տարօրինակ ձևի վառ կարմիր գծերով: Ու տենց երևի մի 16 րոպեանոց տեսանյութ:
Ես (ԲԱ) խնդրում եմ ցույց տալ գիշերվա տեսանյութ, որտեղ որ երևում են կարմիր գծեր:
(ՍԱ) – գիշերվանը չկա, մեզ սա են ուղարկել ու մեզ համար սա բավարար հիմք ա:
(ԲԱ) –բա եթե կանգնելուցս տեսանելի չի եղել, ես ո՞նց իմանայի դրա մասին:
(ՍԱ) – ընդեղ ցուցանակ կա...
(ԲԱ) – Բա ո՞ւր ա:
(ՍԱ) – տեսանյութում չի երևում, բայց հավանաբար ընդեղ-մի տեղ կա:
Կարճ ասած երկար ու անարդյունք խոսակցություն, որ առանց բավարար հիմքերի ոնց ա թերի արձանագրություն կազմվում և ինչքան անպատասխանատու և գռդոն աշխատանք ա կատարվում:
Ու վերջում նկատածս ամենա-ամենա-ամենա հզոր բոցը. Տեսանյութի մեջ մեքենայի համարանիշները չեն երևում:
Հիմա ասածս ինչ ա, ո՞նց և ուր ա ճիշտ դիմեմ, որ վերջում էս թերի արձանագրություն կազմող մարդկանց վաղաժամ ուղարկեն թոշակի կամ ուշադրության կենտրոնացման թրեյնինգների»: