Հասարակություն

Կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության գործունեությունը

Կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության գործունեությունը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա…

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Այս  մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

 

«Հարգելի քաղաքացիներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ Մարս Ավիա ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Չադում:

 

Հարգանքով,

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250