Սպորտ

Նադալը հաղթահարել է Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը

WRed 1 րոպե 1,207 դիտում
Նադալը հաղթահարել է Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հեշտությամբ հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը:

 

Մելբուրն քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Նադալը մրցեց Արգենտինայից Ֆեդերիկո Դելբոնիսի հետ: 2 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց երեք սեթերում` 6:3, 7:6, 6:1 հաշվով:

 

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությանտղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250