Նոր վիրուսը Չինաստանից Հայաստան չի հասել. Թորոսյան
Նոր վիրուսը Չինաստանից Հայաստան չի հասել եւ առայժմ չի պահանջում լայն հասարակական միջոցների կիրառում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հունվարի 22-ին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին։
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է հետեւել իրավիճակին թե՛ երկրի ներսում, թե՛ սահմանակետերին։ «Այստեղ կասկածելի ուղեւորների ջերմությունը չափում են։ Բայց նոր վիրուսի հայտնվելու պահից նման դեպքեր չեն հայտնաբերվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստ է գումարել եւ այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։ Մենք կհետեւենք այդ հայտարարությանը եւ պատրաստ ենք կատարել դրա դրույթները։ Եթե հարկ լինի դիմել բնակչությանն ու բացատրել, թե ինչ պետք է անեն, մենք անհապաղ կանենք դա։ Բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Չինաստանի մերձափնյա քաղաքներից մեկում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որն առաջ է բերում թոքաբորբ եւ փոխանցվում է մարդուց մարդուն։ Չինաստանի սահմաններից դուրս հիվանդության նոր դեպք գրանցվել է միայն ԱՄՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...