Կառավարությունը և «Իմ քայլը» կողմ են Պետրոսյանի առաջարկած նախագծին
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծն արժանացել է իշխանական «Իմ քայլը» խմբակցության և կառավարության հավանությանը։ Մինչ այս, Պետրոսյանը իր ելույթներից մեկում կատակել էր, որ ինքը «Ազգային ժողովի «ամենաանգրագետ» պատգամավորն է, որի ոչ մի նախաձեռնություն կյանքի չի կոչվել»։
Այս անգամ նրա նախագիծը վերաբերում էր աշխատող-գործատու հարաբերություններին։ Նախագծի համաձայն՝ մինչև աշխատողին նկատողություն հայտարարելը նա պարտավոր է գրավոր բացատրություն պահանջել նրանից։ Ըստ Պետրոսյանի՝ հիմա բացատրության գրավոր լինելը պարտադիր չէ, ինչը հետագա դատական վեճերի ժամանակ ապացուցման խնդիր է առաջացնում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության առաջարկը ընդունվել է, և իրենք կողմ են նախագծի ընդունմանը։ Կողմ արտահայտվեց նաև կառավարության ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...