Անընդունելի է. Մակունցը` Կարեն Սարուխանյանի հայտարարության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի միջև եղած վիճաբանությանը: Նա Սարուխանյանի կողմից հնչեցրած արտահայտությունն անընդունելի է համարել և կարծում է, որ այդօրինակ դեպքերի հետևանքներից խուսափելու համար ԱԺ-ում պետք է ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Սարուխանյանն անընդունելի էր համարել Մարալիկի ծննդատան վերաբերյալ Հովսեփյանի քննադատությունը և վերջում պատգամավորին ամուսնանալու խորհուրդ տվել:
Ավելի ուշ Սարուխանյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել էր խնդրին և վերջում նշել, որ եթե իր խորհուրդը Հովսեփյանի մոտ սխալ է ընկալվել, ինքը ներողություն է խնդրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...