Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։
«Ժամանակային առումով բավականին երկար է տևել, քննիչի նախաձեռնությամբ ընդհատվել է, մենք դուրս ենք եկել Հատուկ քննչական ծառայության շենքից, նորից ներկայացել ենք իրենց նշանակած ժամին, նորից ենք դուրս եկել ծառայության շենքից ու նորից ներկայացել ենք ծառայություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշել է, որ Հատուկ քննչական ծառայության գործելաոճը գնահատելիս իր մոտ համոզմունք է ստեղծվում, որ քննչական ծառայությունը պաշտպանական թիմից ու Հրայր Թովմասյանից բանավոր պարզում է, թե երբ իրենց հարմար չի լինի հարցաքննության ներկայանալ ու այդ ժամին ծանուցագիր են ստանում հարցաքննության ներկայանալու։
«Ես արդեն այն համոզմունքի կրողն եմ, որ փորձ է արվում արհեստականորեն հիմքեր ստեղծել, որ, իբրև թե, Հրայր Թովմասյանը հարցաքննության չի ներկայանում կամ պաշտպանները հարցաքննության չեն ներկայանում», - ասել է Ամրամ Մակինյանը։
Հրայր Թովմասյանի պաշտպանն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ անօրինական քրեական հետապնդում է սկսվել, չեն բացառում, որ ապօրինի գործընթացները կարող են շարունակվել։
«Չենք բացառում, որ քննչական ծառայությունը կարող է գնալ ակնհայտ ապօրինի կալանավորման նախաձեռնության», - ասել է Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...