Փաշինյանի՝ «գժի թուղթ» ունենալու կեղծ լուրը տարածել են Վանեցյանն ու քրեական հեղինակությունները. Իոաննիսյան. Factor.am
Ազգային անվտանգության ծառայությունում կան մարդիկ եւ օղակներ, որոնք աշխատում են հեղափոխության արժեքների դեմ, ժողովրդավարական արժեքների դեմ եւ նույնիսկ վարչապետի դեմ: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը` նշելով, որ դա ավելի վառ է արտահայտված եղել նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք:
«Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին ես, օրինակ, իմացել եմ բոլորովին վերջերս, օրինակ՝ կապված Նիկոլ Փաշինյանի կեղծ, չակերտավոր ասված «գժի թղթի» հետ, որ Ռուսաստանում ինչ-որ բան է պտտվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի: Բոլորս ենք տեսել էդ կեղծ լուրը, բայց Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ Վանեցյանն է տարածել, որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...