Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման երկարաձգման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Բողոքը, սակայն, դեռևս չի քննվել:
Վերջին անգամ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց դեկտեմբերի 25-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա կալանքի տակ է 2019 թվականի օգոստոսի 30-ից:
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Կարեն Խաչատրյանը եւս կալանավորված է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...