Հայ դահուկորդները մեդալներ են նվաճել Սերբիայում

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները հաջող մասնակցություն են ունեցել Սերբիայում ընթացող Զարգացող երկրների գավաթի խաղարկությունում:

 

Այս մասին հայտնում է դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացվող Զարգազող պետությունների գավաթի խաղարկությունում ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա ընդամենը 1.4 վայրկյան է զիջել Լիտվան ներկայացնող մարզիկին:

 

 Գյումրեցի Մյասանիկ Ղարիբյանը 29 րոպե 02.6 վայրկյան արդյունքով, 129.70 վարկանիշային միավորով 9-րդն էր։ Կատյա Գալստյանը կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում 15 րոպե 42.2 վայրկյան արդյունքով, 100.71 վարկանիշային միավորով 3-րդն էր։