Կահիրեի համաժողովում դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին
Հունվարի 8-ին Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև:
Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն: Թուրքական աղբյուրի պնդմամբ` մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական մի շարք աղբյուրներ գրել են, որ 5 երկրների արտգործնախարարների նշյալ հանդիպումը հակաթուրքական բնույթ է կրել:
Եգիպտոսի արտգործնախարար Սեմիհ Շյուքրին ասել է, որ Թուրքիան շարունակվում է աջակցել Լիբիայի ծայրահեղականներին և հավելել, որ պետք է ջանքեր գործադրել միջազգային հանրության շրջանում Լիբիայի հարցում միասնական գաղափար ձևավորելու ուղղությամբ:
Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Թուրքիայի կողմից Լիբիայի ծայրահեղական խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի ներգրավվածությունը վերջինիս համար առիթ է Արևելյան Միջերկրածովում գազի որոնումները խորացնելու համար:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսն էլ ընդգծել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի միջամտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը:
Իսկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նկատել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև համաձայնությունները վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը Միջերկրական ծովում:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...