Սա վերջն է առաջին սերիայի․ Գևորգ Պետրոսյան
Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք, ինչին ի պատասխան, մանկատուն ու գիշերօթիկ լուծարելը բավական չէր, հիմա էլ դադարեցվում է Մարալիկի ծննդատան գործունեությունը (ըստ թեւածող լուրերի)...
Եվ երկրի՝ իր կարծիքով առաջին պաշտոնյային այս ամենը չի հետաքրքրում, եւ նա, մոռանալով մարդկանց կյանքը կտրուկ բարելավելու՝ իր երդումը, քայլում է Ճամբարակի սարերում ու հորդորում Հայաստանը ճանաչել՝ քայլելով:
Կամ էլ սեփական սեքսի տեխնիկական հնարավորությունների ու մարտավարության մասին հրապարակավ տխուր դատողություններ անող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի սորոսական նախարար Զարուհին եւ Առողջապահության հակածխախոտային պայքարի անխոնջ մարտիկ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը ճիշտ չեն զեկուցում առկա իրավիճակը:
Մնացածը հետո կասեմ, բայց սա վերջն է առաջին սերիայի», - գրել է Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...