Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի լավագույն ֆուտբոլիստ
Հայկական արմատներով ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի նոյեմբերի-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ակումբի Twiter-ի էջը: Բայրամյանի օգտին են քվեարկել մարզասերների 34 տոկոսը: Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է մի շարք հանդիպումների և դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային դադարից առաջ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 34 միավոր: