ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ամենալավ և ով է ամենավատ աշխատող նախարարը. Էդմոն Մարուքյանը ամփոփում է աշխատանքային տարին
2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել եւ ներկայացնել խմբակցության հաշվետվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ամփոփելով խմբակցության աշխատանքները:
Նրա խոսքով, որպես ամենափոքր խմբակցություն «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել մեկ տարվա ընթացքում 66 օրենքի նախագիծ, որից 15-ը ընդունվել է:
«Խորհրդարանի ռեսուրսներ շատ քիչ են, թույլ են` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից եւ մյուս խմբակցությունների համեմատ նախաձեռնողականությամբ ԼՀԿ-ն առաջին տեղում է գտնվում»,-ասաց Մարուքյանը:
«Մեկ տարվա ընթացքում ԼՀԿ խմբակցությունը երկու անգամ ներկայացրել է Կառավարության առանձին վերցրած անդամի անվստահության հարց, առաջին դեպքում Ֆինանսների նախարարությանն ենք ներկայացրել, երկրորդ դեպքում շրջակա միջավայրի նախարարին: Երկու պարագայում էր կառավարությունը այդ նախարարների հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկել»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ 151 առաջարկություն են ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են եւ իրենք դեմ են քվեարկել բյուջեի նախագծին:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են կառավարության կառուցվածքի փոփոխություն, որը եւս չի ընդունվել, եւ որի պատճառով այսօր կան խնդիրներ, մասնավորապես, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ղեկավարում են պաշտոնակատարները:
Պատգամավորը հայտնեց, որ 2020 թվականին սահմանադրաիրավական հարցերին վերաբերող ծրագրեր ունեն եւ ըստ նրա շատ «սահմանադրական» տարի է լինելու: «Շատ դժվար է հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն եւ լինել լեգիտիմ իշխանության ընդդիմություն, բայց մենք հնարավորինս մեր ակտիվությունը ցուցաբերել ենք»,-ասաց նա:
Այնուհետեւ Մարուքյանն անդրադարձավ նախարարներին. «Իմ կարծիքով ամենալավ աշխատող նախարարությունը տարածքային կառավարման նախարարությունն է եւ նախարար Սուրեն Պապիկյանը: Ամենավատ աշխատող նախարարությունը բնապահպանության նախարարությունն է, նախարարը, որին վերջերս անվստահություն հայտնեցինք, բայց իշխանությունները չընդունեցին»,-ասաց Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը կիսվել է Արմեն Աշոտյանի երգով և գրառում կատարել
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արմեն Աշոտյանի նոր «Իմ լավ ընկեր» երգն ու գրել․Կիսում եմ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ, շնորհակալ եմ» Պուտինը` Փաշինյանին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստ։ Նիստի ավարտին, երբ արդեն պետք է ստ...
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...