Ստամբուլում շուրջ 8000 մարդ ապրում է փողոցում
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում շուրջ 8.000 անօթևան մարդ կա:
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի «Երջանկություն» կուսակցության «Լուծում. Ստամբուլի անտուն մարդիկ» զեկույցից: Զեկույցի կազմման համար իրականացված հետազոտությունը տևել է 3 ամիս: Պարզվել է, որ փողոցում ապրողների շարքում կան նաև գործարարների երեխաներ, նախկին դերասաններ ու բարձրագույն կրթությամբ անձիք: Այդ անտունների 90 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են, գրում է ermenihaber.am-ը:
Անտունների շարքերում կան այնպիսինները, որոնք փողոցում են ապրում 3-4 ամիս, կան նաև 14 տարի շարունակ փողոցում գիշերողներ: Նրանց 65-70 տոկոսն աշխատունակ է, մնացած 30 տոկոսը ժամանակավոր կամ մշտական առողջական խնդիրներ ունի: Անօթևաններիի 70 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են, 30 տոկոսը՝ օտարերկրացիներ:
Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների մեծ մասը Ստամբուլ են գնացել երկրի արևելյան նահանգներից: Օտարերկրացիները հիմնականում մարոկացիներ, ուզբեկներ, պաղեստինի արաբներ ու սիրիացիներ են:
Թուրքական հասարակական կազմակերպությունների հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի ողջ տարածքում անտունների թիվը հասնում է 80-100 հազարի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...