Ուկրաինան ցանկանում է Թուրքիայի հետ ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել
Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին, հայտնում է ermenihaber-ը։
Սիբիգան հայտնել է, որ Թուրքիայի հետ իրենք ցանկանում են ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել: Նա նշել է, որ թեմայի շուրջ շարունակվում են բանակցությունները և հավելել, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Թուրքիայի հետ ցանկացած համագործակցություն: Համատեղ արտադրության մեջ նպատակ կա ներառել նաև «AN - 188» մոդելի ինքնաթիռը: Բացի այդ դեսպանը նշել է, որ «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը Թուրքիայի օդային շոուների ընթացքում թուրքական լսարանին կարող է զարմացնել աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ինքնաթիռով` «AN-224 Mriya» տեսակով»:
«Համատեղ աշխատանքային խմբեր են ձևավորվել,- տեղեկացրել է դեպսանը: - Սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Այս ծրագիրը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Եվ նաև շատ ենք հավանում թուրքական «ASELSAN»-ի (ռազմաարդյունաբերական ընկերություն) ավիացիոն համակարգը»:
Դեսպանն անդրադարձել է նաև այս տարի ստեղծված թուրք-ուկրաինական ընկերությանը, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Նրա խոսքով` շուտով առաջին թռիչքը կիրականացնի «Akıncı» ԱԹՍ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...